Մեկնարկել են Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները
#Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու, Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգման, «Հերոսների պուրակի» կառուցման, հարակից տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակում մեկնարկել են Բերդի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները:
Կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումից հետո հատուկ նախատեսված տարածքում կտեղադրվի հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ:
Նախատեսված է՝
Հիմնովին վերանորոգել կենտրոնական զբոսայգին, կառուցել(սալիկապատել) նոր ճեմուղիներ, լուսավորության նոր համակարգ, տեղադրել նստարաններ և աղբամաններ:
Կենտրոնական զբոսայգու՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի հարակից հատվածում տեղադրել մարզասարքեր՝ նախատեսված պատանիների համար:
Հիմնովին վերանորոգել Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգին, կառուցել լուսավորության համակարգ, տեղադրել նոր խաղասարքեր, նստարաններ, աղբամաններ:
Վերանորոգել Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բազրիքները, աստիճանավանդակներին տեղադրել նոր բազրիքներ, մայթերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների և մանկասայլակների անխոչընդոտ տեղաշարժին:
Վերանորոգել Մաշտոցի փողոցից դեպի Մաշտոցի 84 ա շենքի մուտք տանող հատվածը: Տարբեր հատվածներում կառուցել նոր հենապատեր:
Աշխատանքների իրականացման համար նախատեսված է 125 322 737 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 75 193 642 ՀՀ դրամ(60%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 50 129 094 ՀՀ դրամ(40%):