Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակ

Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակ, որտեղ ապրիլի 28-ից մեկնարկել են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Նախատեսվում է իրականացնել ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցման, երթևեկելի մասում հիմքերի և երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրման, 2 կամուրջների հիմնանորոգման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթևեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։
Ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։