Տրվել է Տաշիրի բժշկական կենտրոնի շինարարության մեկնարկը, Մեդովկայում մոդուլային տիպի դպրոցի շինարարությունը կավարտվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ

Տրվել է Տաշիրի բժշկական կենտրոնի շինարարության մեկնարկը, Մեդովկայում մոդուլային տիպի դպրոցի շինարարությունը կավարտվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբ
Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ #Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Մինչև սեպտեմբեր ամբողջովին ավարտին կհասցվեն դպրոցի կառուցման աշխատանքները: 125 երեխայի համար նախատեսված ժամանակակից դպրոցը կունենա համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում նաև Հագվի բնակավայրում:
Պետական բյուջերի միջոցներով տրվել է նաև #Տաշիրիբժշկականկենտրոնի շինարարության մեկնարկը: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 698 մլն դրամ է: Հիվանդանոցի նկուղային հարկը գրեթե պատրաստ է: Կառուցվում է եռահարկ շենք՝ յուրաքաչյուր հարկը՝ 1600 քմ: Բժշկական կենտրոնը կունենա վերակենդանացման բաժանմունք, ծննդատուն, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական բաժանմունքներ, այստեղ կգործեն նաև Տաշիրի 2 համաբուժարանները: Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի նոյեմբերին:
Մարզպետը շինարարի և ծրագրի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկել է շինաշխատանքների հետ կապված մանրամասներ և հորդորել ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և պահպանել ժամկետները: