Դուբայում պատրաստվում են կառուցել աշխարհում առաջին 3D տպագրությամբ մզկիթը

Դուբայում պատրաստվում են կառուցել աշխարհում առաջին 3D տպագրությամբ մզկիթը

Դուբայում պատրաստվում են կառուցել աշխարհում առաջին 3D տպագրությամբ մզկիթը, հայտնում է CNN-ը։

Դուբայի կառավարության Իսլամական հարցերի եւ բարեգործական գործունեության վարչության գլխավոր ճարտարագետ Ալի Մոհամմադ Ալխալյան Ալսուվեյդիի խոսքով՝ կառույցը կտեղավորի 600 հավատացյալ եւ կզբաղեցնի 2000 քառակուսի մետր երկու հարկ: Այն պատրաստվելու է բետոնե խառնուրդից, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել մինչեւ տարեվերջ եւ ավարտել 2025 թվականի առաջին եռամսյակում։

«Մենք ընտրեցինք մզկիթի 3D տպագրությունը, քանի որ այն նոր եւ նորարարական տեխնոլոգիա է, որը կարող է պոտենցիալ խնայել ժամանակ ու ռեսուրսներ՝ համեմատած ավանդական շինարարական մեթոդների հետ», - ասաց Ալխալյան Ալսուվայդին՝ հրաժարվելով նշել այն ընկերության անունը, որը պատասխանատու կլինի շինարարության համար:

3D տպագրությամբ շենքերի կառուցման համար պահանջվում են դիզայնի տեղեկություններով ծրագրավորված մեծ տպագրական մեքենաներ: Շինանյութը քամվում է վարդակից՝ կառուցվածքը կառուցելով շերտերով: 3D տպագրված կառույցների ճնշող մեծամասնությունը պատրաստված է բետոնից, սակայն այլ նյութեր, ինչպիսիք են կավը, նույնպես կարող են տպագրվել:

Աղբյուրը՝ news.am