Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Նշվում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
Հիշեցնենք` Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը դադարեցվել էր մայիսի 1–ին։
Մինչ այս հանրապետության սպառողների գազամատակարարումը իրականացվել է առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: