Կայացել է նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացման ծրագրի կոմիտեի նիստը

Կայացել է նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացման ծրագրի կոմիտեի նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար կոմիտեի երրորդ նիստը։

Նիստին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ Armenia), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել և ներկայացվել են ծրագրի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ռազմավարական ուղղվածությունը, առանցքային համագործակցությունը, ծրագրի հետագա քայլերը, ձեռքբերումները, հաջողությունները և դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ և ԳԴՀ-ի կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Այն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսային մարզերում (Շիրակ, Տավուշ և Լոռի) նորարարական և դիվերսիֆիկացված զբոսաշրջային ձեռնարկությունների և ծրագրերի ստեղծմանը, Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի խթանմանը և հետագա զարգացմանը: