Արարատ համայնքում իրականացվեց ծառատունկ
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արարատ համայնքն իրականացրեց նաև ծառատունկ: Տնկիները տրամադրել էր «Իմ անտառ Հայաստան» (@My Forest Armenia) բնապահպանական հասարակական կազմակերպությունը: Մեզ տրամադրվեց 1000 թխկի, որոնք մենք տնկել ենք մեր համայնքի կապաչապատման կարիք ունեցող տարածքներում։
Համայնքը ստանձնել է ծառերի հետագա խնամքի և ոռոգման պատասխանատվությունը, և լիահույս ենք, որ այս տնկիները կմեծանան առողջ և կդառնան մեծ ծառեր:
Ծառատունկը դեռևս ավարտված չէ և այս պահին շարունակվում է համայնքի մնացած տարածքներում։