ՌԴ-ին տեխնիկական սարքավորումներ վաճառող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում

ՌԴ-ին տեխնիկական սարքավորումներ վաճառող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում

Եվրամիությունը քննարկում է չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, որոնք, իբր, տեխնիկական սարքավորումներ են վաճառում Ռուսաստանին։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, հակառուսական պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթը, որը ԵՄ երկրների դեսպանները մտադիր են քննարկել մայիսի 10-ին, ներառում է 7 չինական ընկերություն, որոնք արտադրում են կիսահաղորդիչներ, միկրոչիպեր և այլ էլեկտրոնային արտադրանքներ։ Բացի չինական ընկերություններից, նախատեսվում է նույն հիմքով պատժամիջոցներ կիրառել Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սիրիայի ընկերությունների նկատմամբ։ 

Աղբյուրը՝   shabat.am