ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացնում է, որ հունիսի սկզբին հնարավոր է փողը սպառվի

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացնում է, որ հունիսի սկզբին հնարավոր է փողը սպառվի

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում վստահ չեն, որ երկրում դեֆոլտը տեղի կունենա հենց հունիսի 1-ին, հայտարարել է գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը:

«Մենք կանխատեսում ենք, որ հունիսի սկզբին մեր փողը կսպառվի: Հնարավոր է, որ դա տեղի կունենա հունիսի 1-ին: Իհարկե, զգալի անորոշություն կա», - Յելենի խոսքերն է մեջբերում «Գազետա.ռու» -ն։

Միևնույն ժամանակ, նախարարը խոստացել է տեղեկացնել Կոնգրեսին պետական պարտքի և դեֆոլտի վերաբերյալ նորությունների առկայության դեպքում:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չբարձրացնի օրենքով թույլատրելի պետական պարտքի վերին շեմը կամ չկանգնեցնի դրա ազդեցությունը, մինչ հունիսի 1-ը երկրի բյուջետային միջոցները կարող են սպառվել։