Քաղաքի փոսերը պետք է նորոգվեն՝ քանդում-փոսալցում նույն օրը սկզբունքով. նոր պահանջ շինարարներին

Քաղաքի փոսերը պետք է նորոգվեն՝ քանդում-փոսալցում նույն օրը սկզբունքով. նոր պահանջ շինարարներին

Երևանում փողոցների փոսանորոգում իրականացնող երկու կազմակերպություն չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ասֆալտի գործարան, ինչի պատճառով չեն կարողանում կատարել աշխատանքներն ամբողջ ծավալով, և քաղաքում կան փորված փոսեր:

Աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ընկերություններից մեկն արդեն իսկ 3 նկատողություն է ստացել, և պատրաստվում է պայմանագրի խզում, մյուս կազմակերպությունը ևս նախազգուշացվել է: 
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մրցույթի տեխնիկական առաջադրանքում ամրագրել փորման և փոսալցման աշխատանքները նույն օրը կազմակերպելու պահանջը:

«Փոսերը պետք է քանդվեն և տեղում փոսալցվեն:

Եթե գործարան ունենալու պահանջը կարող է խտրական դիտվել, ապա պետք է պահանջ դնենք, որ փոսալցման աշխատանքները տեղի ունենան՝ քանդում և փոսալցում նույն օրը սկզբունքով: Հետևապես մրցույթին կմասնակցեն այն ընկերությունները, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը: