Փորձագետ. ԱՄՆ-ի բազմաթիվ տարածաշրջանային բանկեր շարունակում են մնալ ռիսկի տակ

Փորձագետ. ԱՄՆ-ի բազմաթիվ տարածաշրջանային բանկեր շարունակում են մնալ ռիսկի տակ

ԱՄՆ-ի տարածաշրջանային բանկերի մեծ մասը դեռ վտանգի տակ է՝ հակառակ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հավաստիացումների: Այս կարծիքին է Navigator Principal Investors ներդրումային ընկերության տնօրեն Քայլ Շոստակը:

«Չնայած հավաստիացումներին, տարածաշրջանի կարևոր բանկերի մեծ մասը շարունակում է մնալ բարձր ռիսկային գոտում: Մասնավորապես, անշարժ գույքի վարկավորումը զգալիորեն ազդող գործոն կլինի, եթե անշարժ գույքը շարունակի ցածր պահանջարկ ունենալ կամ հիմնականում թերօգտագործվել: Ի վերջո, տարածաշրջանային բանկերն են հանդես գալիս որպես առևտրային անշարժ գույքի բազմաթիվ կառուցապատողների և սեփականատերերի առաջին շարքի պարտատերեր: Անշարժ գույքի շուկան ընդհանուր առմամբ լուրջ վերափոխման է ենթարկվում: Անշարժ գույքի պահանջարկը հետզհետե նվազում է հատկապես կոմերցիոն նշանակության առումով: Օրինակ՝ առևտրի կենտրոնները կորցնում են վարձակալներ, որովհետև վաճառքներն այժմ աճում են էլեկտրոնային առևտրի սեկտորում», – ասել է փորձագետը:

Չնայած այս և այլ գործոնների՝ Շոստակը նկատում է, որ ոչ պետական մարմինները, ոչ բանկերը չեն փորձում լրջորեն վերաբերվել ոլորտում առկա բացասական զարգացումներին, վերակառուցել իրենց արժեթղթերի պորտֆելները և վերանայել ռիսկերը:

«Փորձը ցույց է տալիս, որ անտեսելով մոտալուտ բանկային ցունամիի վաղ նշանները, կարող ենք լուրջ ու ծանր հետևանքների բախվել: Սա կարող է շատ արագ հանգեցնել գլոբալ վստահության համակարգային ճգնաժամի ԱՄՆ-ի ողջ բանկային համակարգի նկատմամբ, որը չափազանց բացասական ազդեցություն կունենա տնտեսության իրական հատվածի վրա: Վերոնշյալ բոլոր ռիսկերը ներդրողներին ստիպում են նվազեցնել իրենց դիրքերը ԱՄՆ ակտիվներում»։

Աղբյուրը՝   b24.am