Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 9-ին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 9-ին, 13-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  29.6°C (2014 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      4.2°C (2000 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                15.6°C