Մեկնարկել է Հյուսիս-հարավի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի շինարարությունը

Մեկնարկել է Հյուսիս-հարավի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի շինարարությունը
2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545) շինարարությունը։
Կապալառու կազմակերպությունն այս պահին 8կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարում է հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացնում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը՝ պահեստավորելով այն համայնքների կողմից տրամադրված վայրերում։
Կատարվում են նաև հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման ջրի խողովակների տեղափոխություններ։ Որոշ հատվածներում սկսվել են հետլիցքի աշխատանքները։ Իրականացվում է նաև կառուցվածքների շինարարությունը, մասնավորապես, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում և ջրատար։
Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։