Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի ապրիլ ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի ապրիլ ամսվա տվյալները

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 26 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 7,1 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 6%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 409,8 մլրդ դրամ։ 

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 7,1 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 6%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 208 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 105։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 2,1 մլրդ դրամ։

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը ևս աճել է՝ հասնելով մոտ 57 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 15,5%-ով՝ հասնելով 294,8 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 93 գործարք։