Կառավարության 2023 թվականի մայիսի 11–ի հերթական նիստը

Մայիսի 11-ին Հայաստանի կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ լուսադեմին ադրբեջանական ԶՈՒ ստարաբաժնումների կողմից հրետանային զենքերից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրել իրավիճակի սրման Ադրբեջանի հիմնական նպատակները: