2023-ի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 34 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան 2019-ին. Քերոբյան

2023-ի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 34 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան 2019-ին. Քերոբյան
2023թ․ ապրիլին զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ՝ 179,639 ցուցանիշով, որը 30%-ով գերազանցում է նախահամաճարակային ցուցանիշը։ Այսպիսով, տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 630հզ զբոսաշրջիկ, որը մոտ 34%-ով գերազանցում է 2019թ․ ցուցանիշը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ի դեպ, ըստ Միացյալ Ազգերի Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպության՝ այս տարվա առաջին եռամսյակում այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունը հավասարվել է նախահամաճարակային ցուցանիշների 80%-ին, այն դեպքում, երբ Հայաստանում 135% է (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ)» - գրել է էկոնոմիկայի նախարարը և ներկայացրել հետևյալ տվյալները․