Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով գործուղվել է Նյու Յորք ՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին։ 

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության, Վլադիմիր Կիրակոսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի անտառների ֆորումի 18-րդ նստաշրջանի կազմակերպիչներին։

Անտառային կոմիտեի նախագահն անդրադարձել է բնապահպանական մարտահրավերներին և բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, ինչը, ըստ Կիրակոսյանի, նպաստում է ոչ միայն անտառային ոլորտի զարգացմանը և Հայաստանի Հանրապետության անտառածածկույթի ավելացմանը, այլև դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի տեղական համայնքների զարգացման վրա։