Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկատվության համաձայն, Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 4-7-ը, Նոր Նորքում՝ մայիսի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ մայիսի 10-ին, Շենգավիթում՝ մայիսի 8-ին և 9-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 7-10-ը, Շենգավիթում՝ մայիսի 7-9-ը, Արաբկիրում՝ մայիսի 10-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։