4 նոր տրոլեյբուս արդեն Երևանում է

4 նոր տրոլեյբուս արդեն Երևանում է
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են:
Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով:
Համայնքն, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15-ը ձեռք կբերվի կառավարության աջակցությամբ: