Անշարժ գույքի առուվաճառքի գործարքները նվազել են, վարձակալությունն աճել է շուրջ 39 տոկոսով

Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 49 հազար 395 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 15 տոկոսով:
Նշված հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 10 հազար 933 գործարք, ինչը 9.6 տոկոսով ավելի քիչ է, քան 2022-ի նույն ժամանակում իրականացված առուվաճառքի գործարքները՝ 12 հազար 99: Նվիրատվության գործարքների թիվն աճել է 49 տոկոսով՝ կազմելով 4 հազար 299:
Հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին իրականացվել է բնակարանների առուվաճառքի 3 հազար 47 գործարք՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 24 տոկոսով:
Իսկ վարձակալության գործարքները 39.3 տոկոսով ավելացել են կազմելով 3 հազար 78։ 2022-ի առաջին եռամսյակի համեմատ 878-ով ավել: Ի դեպ, բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 5.6 տոկոսով՝ կազմելով 386: