Այսօր երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

Այսօր երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ հանրապետության տարածքում մայիսի 12-ին` գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ 

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը` ևս 4-5 ասիճանով։

Երևանում մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   29.2 0C (1974թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       6.2 0C (1992թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                  16.1 0C