Ճամբարակ համայնքում իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ

Ճամբարակ համայնքում իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ
Ապրիլի 28-ից մեկնարկել են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5.7 կիլոմետր և Թթուջուր բնակավայրի 3.0 կիլոմետր հատվածների հիմնանորոգման աշխատանքները։
Ճանապարհների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է համապատասխանաբար 898 միլիոն և 530 միլիոն ՀՀ դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Նախատեսվում է իրականացնել ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցման, երթևեկելի մասում հիմքերի և երկշերտ ասֆալբետոնե ծածկի տեղադրման, կամուրջների հիմնանորոգման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Համայնքապետարանը սեփական միջոցներով հանված հին ասֆալտե շերտի նյութերով Վահան և Թթուջուր բնակավայրերի շուրջ 10կմ ընդհանուր երկարության երկրորդական փողոցներում իրականացնում է հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Վահան բնակավայրի առաջին փողոցում կոյուղագծի 2000մ նոր ցանց է անցկացվում համայնքապետարանի և բնակիչների միջոցներով, փոխարինվում են կապի և էլեկտրասյուները:
Ճանապարհների հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։