Հայաստանում կարևորում են Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու ջանքերին

Հայաստանը համարում է, որ միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունի՝ աջակցելու Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերին, այս առումով Հայաստանը մեծ դեր է տեսնում նաև Գերմանիայի համար:
Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովում:
Աղբյուրը՝ armenpress.am