Արդյունահանման ծավալի աճով Իրանը երկրորդ տեղում է ՕՊԵԿ-ում

Արդյունահանման ծավալի աճով Իրանը երկրորդ տեղում է ՕՊԵԿ-ում

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը հայտարարել է, որ 2023թ առաջին եռամսյակում Իրանի նավթի արդյունահանման ծավալն աճել է օրական 40 հազար բարելով և երկիրը երկրորդ տեղն է զբաղեցնում ՕՊԵԿ-ում՝ արդյունահանման ծավալի աճի առումով:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Համաշխարհային էներգիայի կարճաժամկետ հեռանկար» խորագրով զեկույցում, վարչությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՕՊԵԿ-ի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է օրական 28 մլն 440 հազար բարել:

Ըստ այս զեկույցի՝ Իրանը նավթի արդյունահանման աճով զբաղեցնում է երկրորդ տեղը Նիգերիայից հետո և կարողացել է նավթի օրական արդյունահանումը ավելացնել 40 հազար բարելով՝ հասնելով օրական 2 միլիոն 600 հազար բարելի:

2022թ. չորրորդ եռամսյակում Իրանն օրական արդյունահանել էր 2,560 հազար բարել նավթ։

Աղբյուրը՝   panorama.am