2023թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի

2023թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի
2023թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի, այնինչ ողջ տարվա համար պլանավորված էր շուրջ 3 տրիլիոն ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան էջից։
Այս իրավիճակը մի կողմից պայմանավորված է պետբյուջեի ծախսային մասի ավելացմամբ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ +26%), մյուս կողմից բյուջեի նավթագազային եկամուտների կրճատմամբ (-52%), ինչն էլ իր հերթին պայմանավորված է պատժամիջոցների կիրառմամբ:
Տեսականորեն այս իրավիճակից երկու ելք կա՝ կամ պլանավորածի համեմատ կրճատել ծախսերը, կամ արժեզրկել ռուբլին: Պրակտիկայում լուծումը լինելու է այս երկուսի համակցությունը:
2023թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի, այնինչ ողջ տարվա համար պլանավորված էր շուրջ 3 տրիլիոն ռուբլի:
Այս իրավիճակը մի կողմից պայմանավորված է պետբյուջեի ծախսային մասի ավելացմամբ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ +26%), մյուս կողմից բյուջեի նավթագազային եկամուտների կրճատմամբ (-52%), ինչն էլ իր հերթին պայմանավորված է պատժամիջոցների կիրառմամբ:
Տեսականորեն այս իրավիճակից երկու ելք կա՝ կամ պլանավորածի համեմատ կրճատել ծախսերը, կամ արժեզրկել ռուբլին: Պրակտիկայում լուծումը լինելու է այս երկուսի համակցությունը: 
Այս զարգացումները իրենց բացասական հայելային անդրադարձ են ունենալու նաև մեր տնտեսության վրա: Այլ հավասար պայմաններում՝ ռուբլու արժեզրկման պատճառով նվազելու է պահանջարկը հայկական տեղական և ռեէքսպորտային արտադրանքի նկատմամբ, իսկ ՌԴ պետբյուջեի ծախսերի աճի զսպման արդյունքում նվազելու են հայաստանցի աշխատանքային միգրանտների և հայկական սփյուռքի եկամուտները, հետևաբար նաև  Հայաստանյան տնային տնտեսությունների եկամուտները, ընդ որում՝ դա զուգակցվելու է նաև ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված բացասական էֆֆեկտի հետ: