Ընթանում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սեւան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սեւան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Այս տարվա մարտ ամսից մեկնարկել եւ ընթանում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է առանձին հատվածներում իրականացնել ճանապարհի հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցման, առանձին հատվածներում՝ գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզման եւ երկշերտ ասֆալտբետոնյա նոր ծածկի տեղադրման աշխատանքներ։