Գավառի թիվ 8 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով անհրաժեշտ գույք է հատկացվել
Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից Գավառի թիվ 8 մանկապարտեզին հատկացված կապիտալ դրաշանորհի շրջանակներում հատկացվել է անհրաժեշտ գույք։ Այս մասին տեղեկանում ենք Գավառի համայնքապետարանից։
3 մլն 858 հազար 600 դրամով ձեռք են բերվել մեկ և երկհարկանի մահճակալներ, մանկական սեղաններ, խաղալիքների պահարաններ, համակարգչային սեղան, գրասեղան, մանկական աթոռներ, հանդերձապահարան, լվացքի մեքենա և արդուկ։