Գյումրու քաղաքային մարզադաշտում, հիմնանորոգումից հետո, բացվել է աթլետիկայի ցատկափոսը

Գյումրու քաղաքային մարզադաշտում, հիմնանորոգումից հետո, բացվել է աթլետիկայի ցատկափոսը
Ցատկափոսի բացման առիթով անցկացվել է Գյումրու աթլետիկայի բաց առաջնություն, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Ցատկափոսի հիմնանորոգման համար համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել է 1.7 մլն դրամ: Ցատկափոսը համապատասխանեցված է եվրոպական ստանդարտներին:
Նույն օրը Գյումրիում անցկացվել են նաև ակրոբատիկայի ՀՀ առաջնությունն (110 մարզիկ) ու Գյումրու սամբոյի պատանեկան բաց առաջնությունը (180 մարզիկ): Առաջնություններին մասնակցել են մարզիկներ ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, Վրաստանից և, բնականաբար, Գյումրիից: Առաջնություններին ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:
Առաջնություններին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով, իսկ լավագույն մարզիկները ստացել են հուշանվերներ: