Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 11 գրամ քաշով 130 հազար հատ մանրաձուկ

Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 11 գրամ քաշով 130 հազար հատ մանրաձուկ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 11 գրամ քաշով 130 հազար հատ մանրաձուկ: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ  Գեղարքունիքի  մարզպետի աշխատակազմից։
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, փոխնախարար Արամ Մեյմարյանը, «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» տնօրեն Դավիթ Շանոյանը։
Մանրաձուկը բաց թողնվեց Կարճաղբյուր գյուղի տարածքում: Ընկերությունն այս տարի ծրագրել է Սևանա լիճ բաց թողնել Սևանի իշխանի Գեղարքունի ենթատեսակի 230 հազար հատ մանրաձուկ, որից շուրջ 130 հազարը արդեն իսկ բաց թողնվեց, իսկ մնացած 100 հազարը բաց կթողնվի մինչև տարեվերջ։