Եվրահանձնաժողովը բարելավել է 2023 թվականի համար Ռուսաստանի ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը բարելավել է 2023 թվականի համար Ռուսաստանի ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը

Ռուսաստանում տնտեսական անկումը 2023-ին կկազմի 0.9%, իսկ 2024-ին երկրի ՀՆԱ-ն կաճի և կհասնի 1.3%-ի: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի 2023-2024 թվականների գարնանային տնտեսական կանխատեսման զեկույցում։

Աշնանը հրապարակված փաստաթղթում Եվրահանձնաժողովը մինչև 2023 թվականի վերջ ակնկալում էր Ռուսաստանի տնտեսության 3.2% անկում, մինչդեռ 2024 թվականին սպասվում էր 0.9% աճ։

Նոր կանխատեսման համաձայն՝ 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կկազմի 6.4%, իսկ 2024 թվականին՝ 4.6%: Գործազրկության մակարդակն իր հերթին 2023 թվականին կհասնի 3.7%-ի, իսկ 2024 թվականին՝ 4%-ի, նախկինում Եվրահանձնաժողովը ակնկալում էր, որ 2023 թվականին գործազրկությունը կկազմի 4.5%, իսկ 2024 թվականին՝ 4.6%։

Եվրահանձնաժողովը կանխատեսում է նաև, որ Ռուսաստանի տնտեսությունում ներդրումային ակտիվությունը չի պահպանի նախորդ տարվա տեմպերը։

Աղբյուրը՝   b24.am