ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է, արդյունքում վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարը

ՄԻՊ  աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է, արդյունքում վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։
Պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված ժամանակահատվածը։
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ տարիների չվճարված գումարը ստացել է 2023 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին։