AI-ի շնորհիվ Google-ի հիմնադիրների կարողությունը 1 շաբաթում ավելացել է 18 մլրդ դոլարով

AI-ի շնորհիվ Google-ի հիմնադիրների կարողությունը 1 շաբաթում ավելացել է 18 մլրդ դոլարով

Google-ի հիմնադիրներն անցյալ շաբաթ ավելացրել են իրենց կարողությունը 18 մլրդ դոլարով։ Աճը պայմանավորված է արհեստական բանականության տեխնոլոգիաների հանրաճանաչությամբ. ընկերությունը հայտարարել է որոնողական համակարգում և այլ ծառայություններում նոր հնարավորությունների ներդրման մասին։

Լարի Փեյջի կարողությունը այս շաբաթ ավելացել է 9,4 մլրդ դոլարով՝ կազմելով 106,9 մլրդ դոլար, մինչդեռ Սերգեյ Բրինը հարստացել է 8,9 մլրդ դոլարով՝ շաբաթը փակելով 102,1 մլրդ դոլար կարողությամբ՝ ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսային տվյալների: Սա նրանց ունեցվածքի ամենամեծ աճն էր 2021թ. փետրվարից ի վեր։

Անցյալ շաբաթ Google-ը հայտարարեց լայնամասշտաբ «ձայնային» որոնումը և AI-ի վրա հիմնված ձայնային օգնականը բոլոր օգտատերերին հասանելի դարձնելու մտադրության մասին: Դա օգնեց ընկերությանն ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում, իսկ Google-ի սեփականատեր Alphabet հոլդինգի բաժնետոմսերը 3 օրվա ընթացքում աճեցին 9,5%-ով:

Փեյջը և Բրինը, ովքեր վերադարձել են ընկերություն՝ մասնակից դառնալու արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ծրագրին, այն մարդկանց թվում են, ում կարողությունը զգալիորեն աճել է 2023թ.՝ տարեսկզբից աճելով ավելի քան 22 մլրդ դոլար՝ յուրաքանչյուրի համար: Նրանք դասակարգված են աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում՝ համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղերում։ AI բումի մեկ այլ շահառու է Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը, ում ունեցվածքն այս շաբաթ աճել է 1,8 մլրդ դոլարով, իսկ նրա 23,6 մլրդ դոլար կարողության մեծ մասը դեռ կապված է Alphabet-ի հետ:

Աղբյուրը՝   b24.am