Toyota-ն և Subaru-ն մինչև 2025-ը համատեղ էլեկտրական քրոսովերի մոդել կմշակեն

Toyota-ն և Subaru-ն մինչև 2025-ը համատեղ էլեկտրական քրոսովերի մոդել կմշակեն

Toyota Motor-ի և Subaru-ի ավտոմոբիլային կոնցեռնները մտադիր են մինչև 2025-ը համատեղ մշակել էլեկտրական քրոսովերի նոր մոդել: 

Սպասվում է, որ նոր էլեկտրական մեքենան մարտկոցի մեկ լիցքավորմամբ կանցնի ավելի քան 560 կմ։ Զարգացման գործընթացում միաժամանակ կներգրավվեն Subaru-ի տեխնոլոգիաները, որոնց արտադրական իրականացումը կապահովվի Toyota-ի հզորությունների հաշվին։

Ապրիլի 7-ին Toyota-ի փոխնախագահ Հիրոկի Նակաձիման հայտարարեց, որ ավտոարտադրողն ակնկալում է մինչև 2026 թվականը մշակել էլեկտրական մեքենաների 10 նոր մոդել։ Այդ մեքենաների վաճառքի ծավալը կկազմի տարեկան 1.5 միլիոն միավոր:

Աղբյուրը՝   b24.am