Սեւանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

2023 թվականի մայիսի երկրորդ կեսից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները Հրազդան գետի հունով։

 2023 թվականի մայիսի 17-ի դրությամբ արդեն Սեւանա լճից բաց է թողնվել 4 միլիոն 688 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2023 թվականի հունվարից մինչեւ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 45 միլիոն 320 հազար խորանարդ մետր ջուր։

2023 թվականի մայիսի 18-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, որը 16 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 

Աղբյուրը՝   armenpress.am