Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845.281 դրամ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում նախատեսված կազմակերպություններից երկուսի պետական բաժնեմասը մասնավորեցվել է:

Հաշվետու տարվա ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից պետական եւ համայնքային բյուջեներ մուտքագրվել է 845.281 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է շուրջ 208 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկվել են նաեւ «Արմենիկում» եւ «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ները. սրանց ուղղությամբ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն օրինագծի վերաբերյալ դրական էր. այս մասին հայտնել է Նարեկ Ղահրամանյանը: