Նոր ջրագծեր Արմաշ բնակավայրում
Պետություն-համայնք 2023 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմաշ բնակավայրի նոր ջրագծերի վերակառուցման աշխատանքները։
Իրականացվող աշխատանքների արդյունքում վերոնշյալ բնակավայրում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում և ջրի կորուստների կրճատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 48 612 000 ՀՀ դրամ։