15 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը հայտարարել է, որ նոր տրոլեյբուսները Երևանում են.

«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակն արդեն Երևանում է»։ Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ 15 տրոլեյբուսները շուտով կլինեն մայրաքաղաքում: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ: