Մեծ թափով ընթանում են գազաֆիկացման աշխատանքներ

Սուրենավան, Արմաշ, Երասխ բնակավայրերում երբեք գազաֆիկացում չի եղել, քանի որ բացակայում էր գլխավոր գազատարը, ահա ելնելով համայնքի առաջնահերթության ծրագրերի իրականացումից, որը ընդգրկված է զարգացման հնգամյա ծրագրում, ինչպես նաև հաշվի առնելով բնակավայրերի բնակչության բազմաթիվ դիմում-խնդրանքները՝ վերոնշյալ բնակավայրերը կունենան կապույտ գազ։
Ծրագիրը լինելու է շարունակական 2 փուլով՝
1-ին փուլում, որ իրականացվելու է այս տարի կատարվելու է 202 032 000 ՀՀ դրամի, իսկ 2-րդ փուլում, որը իրականացվելու է 2024թ.-ին 203 872 000 ՀՀ դրամի աշխատանքներ։
Ծրագիրը իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Լուսանկարները Երասխ բնակավայում իրականացվող գազաֆիկացման աշխատանքներից։