Հրավառություններ կլինեն միայն տոնական օրերին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Խոսքը վերաբերում է հրավառության նյութերին։

Օրենքի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ պայթուցիկ նյութերի և սարքավորումների տակ կարող էին ներառվել նաև հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող նյութերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել դասակարգել դրանք.

«Հրագործական արտադրատեսակների մասով այս պահին առաջարկվում է, որ տարիքային շեմի հետ կապված վերահսկողությունը վերապահվի ՏԻՄ-ին, իսկ պահեստավորման հարցերը, որ անվտանգության առումով լիցենզիայի պահանջներով են, վերապահվի տեսչական մարմիններին»։ 

Նմ «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հրավառ նյութեր հնարավոր կլինի ներմուծել և կիրառել բացառապես տոնական օրերին կամ համայնքային ու պետական միջոցառումներին»։  

Աղբյուրը՝   shabat.am