Հուլիսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 9 ավտոբուսային երթուղի
Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի:
Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության՝ առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով:
«Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի երթուղիներում, որպեսզի կարողանանք հաճախականության պարբերականությունը՝ միջինը 10 րոպե, ապահովել: «Երևանի ավտոբուս» ընկերության հիմնական խնդիրը հասարակական տրանսպորտի ծառայություն մատուցելն է երևանցիներին», - ընդգծել է Տիգրան Ավինյանը: