Չարենցավանի քաղաքային զբոսայգում բարեկարգման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

Առաջին փուլով այգում իրականացվեցին մեծամասշտաբ սանմաքրման աշխատանքներ, կանաչ գոտիներն ազատվեցին ավելորդ մացառներից, իսկ ամբողջ այգին՝ տասնամյակների աղբից: Կատարվեց ծառատնկում. այգու արահետներում տնկվեցին 80 գնդաձև ակացիաներ:
Երկրորդ փուլով մեկնարկեցին այգու լուսավորության աշխատանքները: Տեղադրվեցին նոր լուսավորության հենասյուներ, ավելացվեցին լամպերը:
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ այգու շատրվանը վերանորոգելու և արդիականացնելու նպատակով:
Իսկ այսօր այգու կենտրոնական հատվածում կատարվում են ասֆալտապատ հնամաշ ծածկույթի քանդման աշխատանքներ, որպեսզի տարածքը պատվի գունավոր սալիկներով:
Սրանից հետո կտեղադրվեն նստարաններ ու աղբամաններ:
Օր օրի այգին վերագտնում է իր նշանակությունն ու դառնում ներկայանալի: Կարճ ժամանակ անց լիարժեք վերափոխումը նկատելի կլինի բոլորին:
Հիշեցնենք, որ այգին 2005թ-ին 25 տարի ժամկետով վարձակալության էր տրվել «Եղիցի լույս-ԲՀ» ՍՊԸ-ին, որը պարտավորվել էր այգին պահպանել մշտապես գործուն և բարեկարգ վիճակում:
2019թ-ին Չարենցավանի համայնքապետարանը դիմեց դատարան այգին համայնքի վերադարձելու համար. դատական գործընթացը դեռ շարունակվում է: