Կառավարությունում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 17 հայտ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։ 

Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 17 հայտ,որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների կառուցման, նորոգման, ասֆալտապատման, փողոցային լուսավորության համակարգի կառուցման, բնակավայրերի գազաֆիկացման, մեքենասարքավորումների եւ տեխնիկայի ձեռքբերման հարցերին:

Քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր: