Մասիս համայնքում նախատեսվում է կատարել ոռոգման համակարգի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ
Ծրագրի ընդհանուր արժեքը 1.987.031.365 ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը տրամադրում է պետությունը, իսկ 40 տոկոսը՝ համայնքը:
Ծրագրում ընդգրկված են Մասիս համայնքի քսան բնակավայրեր՝ Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Ջրահովիտ, Մարմարաշեն, Արևաբույր, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Արևաբույր, Ազատաշեն, Նորաբաց, Դարակերտ, Զորակ, Արբաթ, Հայանիստ և Սայաթ-Նովա:
Այժմ շինարարական աշխատանքներն ընթացիկ փուլում են համայնքի Ջրահովիտ, Նոր Կյուրին, Դաշտավան բնակավայրերում:
Ջրահովիտում նախատեսվում է՝
• առկա հողային հունով առուների մեջ տեղադրել 3354 գծմ երկարությամբ LR4 (559 հատ) նոր վաքերով ոռոգման համակարգ,
• նորոգել 582 գծմ երկարությամբ պողպատե խողովակաշարը (D=325x4մմ):
Նոր Կյուրինում նախատեսվում է՝
• ապամոնտաժել 4056 գծմ երկարությամբ LR4 քայքայված վաքերը հիմքերի հետ միասին և տեղադրվել նոր LR4 վաքեր,
• նորոգել 4985,5 գծմ երկարությամբ փակ մետաղական խողովակաշարը:
Դաշտավանում նախատեսվում է՝
• տեղադրել 2963 գծմ երկարությամբ LR4 (429 հատ) նոր վաքերով ոռոգման համակարգ: