Վաչե Տերտերյանը մասնակցել է Լեռնավան եւ Շենավան բնակավայրերում 2 ջրամբարի բացման միջոցառմանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Սպիտակ խոշորացված համայնքի Լեռնավան և Շենավան բնակավայրերում բնական ռեսուրսների խելացի կառավարմանն ուղղված ծրագրի շրջանակներում երկու ջրամբարի, ինչպես նաև ոռոգման ջրագծերի բացման միջոցառմանը։
Լեռնավան բնակավայրում կառուցվել է ջրամեկուսիչ թաղանթով պատված 10,000 մ3 ծավալով ջրամբար։ Նույն սկզբունքով ջրամեկուսիչ թաղանթով պատված 4,000 մ3 ծավալով ջրամբար է կառուցվել նաև Շենավան բնակավայրում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցութայամբ։
Ծրագրի նպատակն է Լեռնավան և Շենավան համայնքներում ներդնել բնական ռեսուրսների խելացի կառավարում` հողերի դեգրադացիան մեղմելու, գյուղատնտեսության արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու և գյուղացիական տնտեսությունների ճկունությունը բարձրացնելու նպատակով: Արդյունքում կներդրվի հողի և ջրի կառավարման կայուն համակարգ՝ բարձրարժեք մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաների ներդրման, ինքնահոս ոռոգման նորարարական համակարգի կառուցման և համայնքային հողերի և արդյունաբերական լանդշաֆտների վերականգնման միջոցով։
Ծրագիրն ուղղակիորեն կնպաստի Լեռնավան և Շենավան բնակավայրերի 250 տնային տնտեսությունների ապրելակերպի բարելավմանը, որոնք կսկսեն ավելի արդյունավետ մշակել հողատարածքները: Ծրագրի շահառու են հանդիսանում երկու բնակավայրերի բոլոր բնակիչները՝ 1220 մարդ Լոռնավանում և 382 մարդ՝ Շենավանում։
Շենավան բնակավայրում, ոռոգման ցանցի համար անհրաժեշտ համայնքային ներդրումը ապահովոլ է համայնքը։ Լեռնավան բնակավայրի մնացած բոլոր միջոցառումների համար անհրաժեշտ ներդրումների համայնքային մասը ապահովել են ՓԴԾ, ՇԵՆ և համայնքային միջոցներով։ Ծրագրի մնացած հատվածը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։