Շարունակվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը
Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 14կմ է, որի մի մասը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այս տարի աշխատանքներ են կատարվում 6.7կմ երկարությամբ հատվածի վրա։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով։
Շինաշխատանքները կատարում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։