Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում Մալաթիա-Սեբաստիայում կիրականացվի մարզական երկու խոշոր ծրագիր

Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց»-ի հարևանությամբ՝ ուր շուրջ 1100 մարզիկ է հաճախում, երկու խոշոր ծրագիր կիրականացվի:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շուրջ 6700 քմ տարածքում համայնքը կկառուցի մի քանի խաղադաշտերից բաղկացած մարզահրապարակ:  Հարակից լողավազանի տարածքն էլ՝ կբարեկարգի մասնավորը: