ԱՄՆ-ն պնդում է, որ հացահատիկի գործարքը հնարավորինս շուտ երկարաձգվի. Բլինկեն

ԱՄՆ-ը պնդում է, որ հացահատիկի գործարքը հնարավորինս շուտ երկարաձգվի։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Հուլիսի 17-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկուշաբթի հացահատիկի գործարքը վերջանում է, հենց որ գործարքի ռուսական մասը կատարվի, Ռուսաստանն անմիջապես կվերադառնա դրա իրականացմանը։

«Դա չպետք է տեղի ունենար, և (գործարքը) պետք է հնարավորինս շուտ վերականգնվեր։ Հուսով եմ, որ բոլոր երկրները շատ ուշադիր հետևում են այս գործընթացին»,- ասել է Բլինկենը՝ պատասխանելով Պետդեպարտամենտի լրագրողների հարցերին:

Նա նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի փաստարկ չունի այս համաձայնագրի երկարաձգմանը չհամաձայնելու որոշման օգտին: