Ցուկերբերգը հայտարարել է, որ Threads սոցիալական հարթակից արդեն օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ

Meta ընկերության վերջերս թողարկած Threads սոցիալական հարթակից արդեն սկսել է օգտվել ավելի քան 150 միլիոն օգտատեր։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ՝ ծառայության նկատմամբ հետաքրքրության նվազման մասին հաղորդագրությունների ֆոնին:

Նա նաև նշել է, որ ընկերությունում նման բարձր արդյունքներ չէին սպասում և վստահություն է հայտնել նախագծի հեռանկարների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է ուշադրություն դարձնել հիմնական ֆունկցիոնալության կատարելագործմանը և լսարանի պահպանմանը, որից հետո կկենտրոնանա նոր օգտատերերի ներգրավման վրա։

Threads միկրոբլոգների ծառայությունը, որը նման է Twitter սոցիալական ցանցին, գործարկվել է հուլիսի 6-ին: Անցյալ շաբաթվա վերջին՝ ըստ dota.ai.վերլուծական հարթակի տվյալների, հավելվածի ներբեռնումների թիվը հասել է 150 միլիոնի։