Վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (ք․ Երևան) արտադրական գործունեության կասեցումը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: