Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է
Հովհարային անջատումների պատճառով, Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում:
Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այս մասին ահազանգում է Ջրմուղ-կոյուղի ընկերությունը:
Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն: